Կիեւում Գերագույն ռադայի մոտ են հավաքվել ցուցարարներ, որոնք պահանջում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Ցուցարարներ են հավաքվել նաեւ Խարկովում ու Լվովում, ավելի ուշ բողոքի ցույցեր կընթանան նաեւ մյուս քաղաքներում, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Հանրահավաքին մասնակցում են նաեւ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ «Ձայն» կուսակցության պատգամավորներ եւ «Ժողովրդի ծառաներ» կուսակցության մի քանի պատգամավորներ, որոնք նույնպես հանդես են գալիս Ավակովի հրաժարականի օգտին: Դրանից բացի, ներկա են «Ազատություն» համաուկրաինական միավորման, «Աջ հատվածի» ներկայացուցիչներ եւ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհներ՝ «Նոր ուժերի ռուխ»-ի դրոշներով:

Ավելի ուշ ցուցարարները վառել են պիրոտեխնիկայի ջահեր եւ այրել ոստիկանական «ՈՒԱԶ»-ը՝ որպես 90-ական թվականների իրավապահ համակարգի խորհրդանիշ: Ռադայի մոտ կատարվել է նաեւ ինքնահրկիզման փորձ: Նման քայլ է վճռել կատարել Նոր Կախովկայից մի բիզնեսմեն, ում, իր խոսքով, բանդիտները ոստիկանների հետ միասին վտարել են սեփական տնից:

Բողոքի ցույցեր են ընթանում նաեւ Խարկովում ու Լվովում: Ցուցարարների խոսքով՝ Ուկրաինայում ոստիկանության բարեփոխումը ձախողվել է, եւ անթույլատրելի է, երբ ոստիկանական տեղամասերում բռնաբարում ու սպանում են: