Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը։ Փրկարարները գետից դուրս են բերել Անահիտ Հ․-ին (60 տարեկան) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։