ԵՄ-ը կվերսկսի Շենգենյան գոտու լիարժեք գործունեությունը հունիսի վերջից ոչ ուշ: Այս մասին հայտարարել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յուհանսոնը տեսահամաժողովի ձեւաչափով ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԵՄ-ը կսկսի բացել արտաքին սահմանները հուլիսի սկզբին:

Ավելի վաղ Խորվաթիայի ՆԳՆ պետքարտուղար Տերեզիա Գրասը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների արտաքին սահմանները խորհուրդ է տրվում փակ պահել եւս 2 շաբաթով: