Հիմա բացառվում է Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերին հանկարծակիի բերելը, սպառազինությունը, որ ձեռք է բերվել, մեզ հնարավորություն կտա հանկարծակիի չգալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ 

«Մենք իրավունք չունենք վայրկյան անգամ զգոնությունը թուլացնել, այս անգամ պատասխանը լինելու է շատ ավելի ցավոտ։ Կան գործառույթներ, որ հրապարակային չեն, կան բազմաթիվ գործիքներ, որ օգտագործվում են, թե Նախիջեւանի, թե Արցախի ուղղությամբ մենք պետք է լինենք զգոն եւ տանք պատասխաններ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած ադրբեջանական գործողություն ստանում է համարժեք պատասխան։ Ամեն ինչ չի, որ հրապարակվում է, բայց պատասխան ստանում է»,- ասաց նա։