Ոստիկանություն. 2019-ին հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 26 850՝ աճելով 8,8%-ով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների ժամանակ 2019-ի պետբյուջեի կատարման զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի այդ ցուցանիշն աճել է 2172 դեպքով:

«Հանցագործությունների թվի աճում զգալի դեր ունեն գողությունները, հատկապես՝ մանր, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները, ինչպես նաեւ թմրանյութերի օգտագործումը»,-ասաց Սարգսյանը: Եթե 2018 թվականին հանցագործությունների մասին 203 539 հաղորդում է ստացվել, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 246 421-ի: