Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս, մեր բնակչության յուաքանչյուր ներկայացուցչի խնդիրն է. ազգային անվտանգության մարմինների ուժերը միգուցե չեն բավարարում մեծաքանակ բնակրության, նույն դիմակների կամ մյուս միջոցների ապահովման հարցի շուրջ աշխատանքներ տանելու համար: Ցանկացածս պետք է այդ հարցը գիտակցենք: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Տարածվող լուրերին, թե ինքը վիրավորվել , որ վարչապետը Facebook-ի միջոցով է հանձնարարություն տվել Շենգավիթում մանկապարտեզներից մեկում բազմամարդ միջոցառում կազմակերպելու հարցով, Էդուարդ Մարտիրոսյանն արձագանքեց. «Ֆեյսբուքով չի տվել հանձնարարական: Ոստիկանության ուժերն ուղղակի չէին բավարարում այդ խնդրի լուծման համար, եւ պարոն վարչապետը հանձնարարություն տվեց, որ այդ խնդրով մենք զբաղվենք եւ շուտ այդ հարցը լուծում ստանա, քանի որ խոսքը երեխաների հնարավոր վարակման մասին էր: Դրա համար էլ մենք ոստիկաններին փոխգործակցության շրջանակներում օգնել ենք»: