Իրավապահ կառույցները տեսագրությունը կուսումնասիրեն, բայց ես միեւնույն ժամանակ ոստիկանների գործողությունները իրավաչափ եմ համարում: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ոստիկանության պետ Արման Սարգսյանը՝ մեկնաբանելով հոլովակը, որում ոստիկանները մի տղամարդու «ասֆալտին են փռում», որը խախտել եր հակահամաճարակային կանոնները եւ պաշտպանական դիմակը նախապես չեր հագել: Նրա խոսքով՝ ոստիկանները տղամարդուն մի քանի անգամ նախազգուշացրել են, որ նա դիմակը հագնի, բայց վերջինը հրաժարվել է ենթարկվել պարետի հաստատած կանոններին: Սարգսյանը հավելեց, որ ցանկացած անձ, ով կհրաժարվի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ կփորձի սադրանքի միջոցով նրանց ներքաշել ինչ-ինչ «պարզաբանումների» մեջ, պատիժ կկրի: 

Ընդ որում՝ ոստիկանապետը շեշտեց, որ եթե ուժայինները մարդկանց նկատմամբ առանց պատճառի բռնություն կիրառեն, ապա պատասխանատվության կենթարկվեն: «Կներեք, բայց մենք հաճախ ենք ընկնում տարբեր ծայրահեղությունների մեջ: Երբ ուժ չենք կիրառում, մեզ մեղադրում են թուլամորթության մեջ եւ անվանում «թավշյա խաղալիք»: Սակայն հենց որ սկսում ենք կոշտ գործել, հաջորդում են բռնություն կիրառելու նախատինքներ»,- ասաց Սարգսյանը: