2019-ին ոստիկանությունը կոռուպցիայի 1280 դեպք է հայտնաբերել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2019-ի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դա ավելին է, քան 2016-ին եւ 2017-ին: Ոստիկանապետը նշեց , որ 324 դեպք վերաբերում է կաշառքներին, 225-ը՝ պետական դիրքի չարաշահմանը, 135-ը՝ պետական խարդախություններին եւ այլն: