2019-ին մեծ թվով կիբեռհանցագործություններ են հայտնաբերվել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2019-ի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Նա դժվարացավ հստակ նշել կիբեռհանցագործությունների թիվը: Նրա խոսքով՝ դրանք մի քանի հազարն են: Միեւնույն ժամանակ, Մարտիրոսյանը նշեց, որ մեծ մասը կատարվել է ադրբեջանցի հաքերների կողմից:

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այդ հարձակումների կոնկրետ հեղինակներին հայտնաբերելու դժվարություններին՝ ընդհանուր առմամբ նման սպառնալիքների դեմ պայքարը հաջող է ընթանում: Նա նշեց, որ ԱԱԾ-ն մշտական աշխատանքներ է տանում որակի բարձրացման և հատուկ միջոցների արդյունավետության ուղղությամբ՝ դրանք գնելով ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից ու եվրոպական մի շարք երկրներից: «2019-ին գնվել են 109 մլն դրամի չափով հատուկ սարքեր»,-հավելեց Մարտիրոսյանը: