ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Տեսչական մարմինների ստուգումներից:

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

04.06.2020-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

04.06.2020-ի դրությամբ իրականացվել է 22403 ստուգում, որից միայն 796 -ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։