Հուլիսի 1-ից Իսպանիան կսկսի բացել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի կառավարության խոսնակ Մարիա Ջեզուզ Մոնտերոն, հայտնում է Reuters-ը:

Ընդ որում, գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Իսպանիայի զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն հայտնել էր, որ սահմանները կբացվեն հունիսի 22-ից, իսկ ավելի ուշ նախարարությունը հրաժարվեց իր հայտարարությունից, ինչը քննադատության արժանացավ հարեւան Պորտուգալիայի կողմից: