Քննչական մարմինը Տագանկայի կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներին առաջադրվել է քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության եւ այլ հանցագործությունների կատարման մեղադրանք, այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Քննության տեղեկություններով՝ կազմակերպված հանցավոր խմբավորումը կատարել է սպանություններ, առեւանգումներ, շորթումներ եւ խարդախություններ: Խմբավորմանը հաջողվել է ջախջախել միայն անցյալ տարվա հունվարին՝ դրա ենթադրյալ պարագլուխ Իգոր Ժիրնոկլեեւին եւ նրա մի շարք ենթակաների ձերբակալելուց հետո:

«Տարբեր տարիների մեղադրյալների կողմից կատարվել են՝ «Ռոսպիշչեպրոմ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Ասլան Ուսոյանի, հայտնի է որպես Դեդ Հասան, Մոսկվայից 2 բիզնեսմենների եւ իր բանդայի 2 անդամների, փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանությունները, ավազակային հարձակում, շորթում եւ Մոսկվայում ձեռնարկատիրոջ առեւանգում, խադախությունների շարք, դատարանում ապացույցների կեղծում, զենքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն եւ պատրաստում»,- թվարկել է Պետրենկոն:

Ժիրնոկլեեւը կազմակերպված հանցավոր խմբավորումը ստեղծել է 1991 թվականից ոչ ուշ՝ Ալեքսանդր Գրաբերի (մահացել է 1994 թվականին) եւ Իգոր Շիլովի (մահացել է 1999-ին) հետ միասին: Հետագայում՝ 2002-2003 թվականներին, Ժիրնոկլեեւը արդեն Գրիգորի Ռաբինովիչի հետ նույն բանդայի հիման վրա ստեղծել է նոր հանցավոր միություն: