Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ձայն» խմբակցությունը խորհրդարան գրանցման է հանձնել երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովին իր պաշտոնից հեռացնելու մասին որոշման նախագիծ:

Այս մասին Facebook-ում հայտնել է «Ձայն» պատգամավորական խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Ժելեզնյակը, փոխանցում է «Ստրանա.ua»-ն:

«Ստորագրությունները ստուգվել են, էլեկտրոնային փաստաթղթերը պատրաստվել... Ավակովի հեռացման մասին որոշումը գրանցման է ուղարկվել: Առաջիկայում տեղեկություն սպասեք ՈւԳՌ կայքում: Ստորագրությունները 55-ն են: Առաջ ենք շարժվում»,- նշել է նա:

ՆԳ նախարարի հեռացման մասին որոշման նախագիծը Ռադայում գրանցել են հունիսի 5-ին՝ 3606 համարանիշով: Հիմա այն փոխանցվել է ղեկավարության քննարկմանը:

Փաստաթուղթը ստորագրել են 55 պատգամավորներ: Նրանց թվում են «Ձայնի» եւ «Ժողովրդի ծառաների» ժողովրդական պատգամավորներ: Նշենք, որ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից կա միայն մեկ ստորագրություն՝ Յանա Զինկեւիչի եւ ոչ մի «Բատկիվշչինա» կուսակցությունից եւ Կոլոմոյսկու ոչ պաշտոնական խմբից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիեւում Գերագույն ռադայի մոտ են հավաքվել ցուցարարներ, որոնք պահանջում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Ցուցարարներ են հավաքվել նաեւ Խարկովում ու Լվովում, ավելի ուշ բողոքի ցույցեր կընթանան նաեւ մյուս քաղաքներում:

Հանրահավաքին մասնակցում են նաեւ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ «Ձայն» կուսակցության պատգամավորներ եւ «Ժողովրդի ծառաներ» կուսակցության մի քանի պատգամավորներ, որոնք նույնպես հանդես են գալիս Ավակովի հրաժարականի օգտին: Դրանից բացի, ներկա են «Ազատություն» համաուկրաինական միավորման, «Աջ հատվածի» ներկայացուցիչներ եւ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհներ՝ «Նոր ուժերի ռուխ»-ի դրոշներով:

Ավելի ուշ ցուցարարները վառել են պիրոտեխնիկայի ջահեր եւ այրել ոստիկանական «ՈՒԱԶ»-ը՝ որպես 90-ական թվականների իրավապահ համակարգի խորհրդանիշ: Ռադայի մոտ կատարվել է նաեւ ինքնահրկիզման փորձ: Նման քայլ է վճռել կատարել Նոր Կախովկայից մի բիզնեսմեն, ում, իր խոսքով, բանդիտները ոստիկանների հետ միասին վտարել են սեփական տնից: