Հայաստանի Հաշվեքննիչ պալատը մի քանի խնդիր է գրանցել 2019-ի պետբյուջեի կատարողականի մասով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանը:

Նրա կարծիքով՝ պետբյուջեի կատարման գործընթացում մի քանի հարց է ծագել, որոնք չեն բխում հասարակական պատասխանատվության ապահովման մասով ակնկալիքներից:

Նրա խոսքով՝ պալատը գրանցել է 37 խնդիր 10 մարզերում եւ 44 առաջարկ ներկայացրել դրանց վերացման համար:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ առաջարկների իրականացման ընթացքում այս տարի մի քանի դրական փոփոխություն է տեղի ունեցել: Օրինակ՝ 2019-ի արտաբյուջետային միջոցներն արդեն ներառվել են «Պետական բյուջեի մասին» օրենքում: