Չինաստանը Facebook-ին մեղադրել է պետական ԶԼՄ-ների գովազդի արգելքի պատճառով ընտրովի վերաբերմունքի մեջ, հաղորդում է AFP-ը:

Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեն Շուանը ընկերությանը մեղադրել է ընտրովի վերաբերմունքի մեջ եւ հույս հայտնել, որ Facebook-ը «կհարաժարվի իր գաղափարական համոզումներից»:

Ավելի վաղ սոցցանցը հայտարարել է, որ այլեւս թույլ չի տա պետական ԶԼՄ-ներին գովազդ տեղադրել: Այդ քայլը 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին արտասահմանյան միջամտության կանխման արշավի մի մասն է:

Այդ ԶԼՄ-ների թվում են Russia Today-ը,  Sputnik-ը, չինական CCTV-ն եւ Xinhua News-ը:

2019-ին գովազդներից Facebook-ի եկամուտը կազմել է գրեթե 70 մլրդ դոլար: