Այս ժամանակակահատվածում մենք հատել ենք 22 հազար ստուգողական այցերի շրջանակը, ինչը շատ մեծ ծավալ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

«Այդ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն: Միայն այսօրվա դրությամբ, մենք ունենք796 ստուգում, որի արդյունքում 220 տնտեսվարողի գործունեությունը:

Մենք ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ ենք իրկանացնում, որը տալիս է իր արդյունքները: Արդեն նման միջոցառումներ են իրականացվեց Դավիթաշեն, Նորք Մարաշ, Փոքր կենտրոն, Մեծ կենտրոնԱրաբկիր վարչական շրջաններում: Մենք նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները այո, անակնկալի գան եւ պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար:

Այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները, օրինակ, մենք այսօր կասեցրել են կառավարության 1 եւ կառավարության 3 տներում գործող հանրային սննդի կետերը:

Կասեցրել ենք նաեւ բուժհաստատության գործունեություն, որը եւս խնդիրներ էինք արձանագրել: Ունենք նաեւ դեպք մանկապարտեզի կասեցման»,-ասաց Ասոյանը: