Լեհաստանն ու Բալթյան երկրները կրկին կբացեն սահմանը միմյանց համար հաջորդ շաբաթ կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ընդունված սահմանափակումները մեղմացնելու շրջանակում, հայտարարել է Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սքվերնյալիսը, հաղորդում է Reuters-ը:

Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան բացել են իրենց ընդհանուր սահմանները մայիսի 15-ից:

«Մենք համաձայնության ենք եկել, որ Բալթյան երկրների եւ Լեհաստանի միջեւ ազատ հաղորդակցությունը կվերականգնվի հաջորդ շաբաթ»,-գրել է Լիտվայի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում իր լեհ գործընկեր Մատեուշ Մորավեցկիի հետ հանդիպման արդյունքում:

Նա հավելել է, որ նշված երկրների նախարարություններին հանձնարարվել էր հնարավորինս արագ լուծել այդ հարցը: