ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտնել է, որ գտնվում է Եկատերինբուրգի 24-րդ հիվանդանոցում, որոշվում է հոսպիտալացման հարցը:

Իոնինը հայտնել է նաեւ, որ նորմալ է իրենց զգում, ախտանիշներից իր մոտ միայն հազ է:

Նա նշել է, որ վերջին անգամ շփվել է իր գործընկերների հետ մայիսի 27-ին:

Ավելի ուշ նա հայտնել է, որ բժիշկներն իր մոտ միակողմանի թոքաբորբ են ախտորոշել:

«Փառք Աստծու, միայն միակողմանի թոքաբորբ է: Կորոնավիրուսի թեթեւ տարբերակը»,-ասել է նա ՏԱՍՍ-ին:

Մինչ այդ հայտնի է դարձել մի քանի պատգամավորի վարակման մասին: Վարակվածների թվում են ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը եւ կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը, ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օքսանա Պուշկինան եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգմավոր Սվետլանա Մաքսիմովան: