Կորոնավիրուսի հայտարարած պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

«Իրական սիլլոգիզմ

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c) Այն իշխանությունը, որը սկզբում չտեսնելու էր տալիս թշնամուն, իսկ հետո, երբ բանը բանից անցել էր, թշնամու դեմ պատերազմում հաղթելու համար հանրությանը միավորելու փոխարեն, կամա թե ակամա, պառակտում է այն ու ատելության քարոզ տանում, դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- գրել է նա։