Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Կյանքը Նիկոլից հետո

--------

Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ:

Որո՞նք են այն խնդիրները, որոնք կանգնած են ձևավորվելիք քաղաքական համակարգի առջև։

- Ինչպես են կառուցվելու  իշխանություն-հասարակություն հարաբերությունները՝ ինչ բանաձևով։

- Արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել ընտրությունների արդարությունը, ինչ երաշխիքներ են ստեղծվելու դրա համար։

- Իշխանության ու տնտեսության սերտաճում թույլ չտալու համար ինչ մեխանիզմներ են ներդրվելու։

- Արցախի հարցում  Նիկոլի կողմից ստեղծված  ետընթացից ինչպես ենք դուրս գալու։

- Ինչպես ենք հաղթահարելու գծված բաժանարար գծերը։

Սրանք ոչ բոլոր հարցերն են, բայց նրանք են, որոնք հենց հիմիկվանից պետք է դրվեն նոր՝ անցումային կառավարության առջև, մինչև ձևավորվելը։ Ավելի ճիշտ, դրանք են լինելու անցումային կառավարության ծրագրային կետերը»։