Նիկոլը իր մամուլի խոսնակի միջոցով արդեն հասցրեց շանտաժ անել Ծառուկյանին` թե կոռուպցիա, ապօրինի գույք, փողերի լվացում և այլն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրային վերահսկողություն կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

Բաբկեն Հարությունյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ն հետդարձի ճանապարհ չունի․

«Պարզ ասում է այն հոդվածները, որոնցով գործեր են հարուցվելու նրա դեմ, և եթե նույնիսկ էս փուլում էլ Ծառուկյանը նահանջի` ապա վաղը ավելի ծանր հոդվածներ է Նիկոլը դեմ տալու ու հասնելու է իր ուզածին: Այլևս հետդարձի ճամփա չկա ԲՀԿ-ի համար: