Թուրքիայի Իզմիր քաղաքի մզկիթներից հնչեցված իտալական հայտնի Bella Ciao երգի սոցցանցի իր էջում կիսվելու համար ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Իզմիրի նահանգային կառույցի նախկին փոխնախագահ Բանու Օզդեմիրը։

Ընդդիմադիր կին գործիչը մեղադրվում է կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով։

Նա ընդամենը համաձակություն է ունեցել սոցցանցի իր էջում տեղադրել Իզմիրի մզկիթներից հնչեցված իտալական Bella Cıao երգը։

Նշենք, որ անհայտ անձիք կարողացել են միանալ մզկիթների բարձրախոսների համակարգի մեջ եւ միացնել իտալական այդ երգը։