ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը անհրաժեշտ թվով ձայներ է ստացել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հաղորդում է Reuters-ը:

The Associated Press-ի եւ CBS News-ի հաշվարկներով՝ Բայդենը անցել է շեմը 1991 պատվիրակներից:

«Պատիվ էր մրցակցել թեկնածուների տաղանդավոր խմբի հետ, եւ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք գնում ենք համընդհանուր ընտրությունների որպես միասնական կուսակցություն»,-իր հայտարարության մեջ նշել է Բայդենը: