Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն սպառնում է լքել ԱՀԿ-ն «գաղափարախոսական կանխակալության» պատճառով, հաղորդում է AFP-ը:

Բոլսոնարուն ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում հիդրօքսիքլորոքինի կլինիկական փորձարկումները դադարեցնելու համար:

«Ես ձեզ հենց հիմա ասում եմ՝ ԱՄՆ-ը լքեց ԱՀԿ-ն, եւ մենք դա կդիտարկենք ապագայում: Կամ ԱՀԿ-ն կաշխատի առանց գաղափարախոսական կանխակալության, կամ մենք եւս կլքենք կազմակերպությունը»,-հայտարարել է նա: