G20-ի երկրներն ավելի քան 21 մլրդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ասվում է Մեծ քսանյակի կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ G20-ը հրավիրված  երկրների հետ համատեղ զբաղվում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարով:

Հատկացված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի բուժմանը, պատվաստանյութի մշակմանը: