Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։08-ին։ Պատշգամբում այրվել են հեռուստացույց, էլեկտրական մսաղաց, պատուհանագոգ և համակարգիչ։