Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը կվերանայի իր քաղաքականությունը՝ կապված պետության կողմից ուժի կիրառման եւ կոնտենտի մոդերացիայի հետ:

Ավելի վաղ ընկերության քաղաքականությունը քննադատել են իր սեփական աշխատակիցները՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասող գրառումների առնչությամբ անգործության հետ, հաղորդում է CNN-ը:

Ընկերության աշխատակիցներին ուղղված հայտարարության մեջ Ցուկերբերգը նշել է, որ Թրամփի գրառումների առնչությամբ որոշումը «զայրացրել, հիասթափեցրել եւ ցավ է պատճառել նրանցից շատերին»: Նա նաեւ մեկնաբանել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը:

«Մեր Սեւ հասարակության անդամներ, ես ձեզ աջակցում եմ: Ձեր կյանքերը նշանակություն ունեն: Սեւերի կյանքերը նշանակություն ունեն»,-նշել է նա:

Թրամփի գրառումներից մեկում ասվում էր. «երբ անկարգություններ են սկսվում, հրաձգություն է սկսվում»: Այդ  գրառումը Twitter-ը գնահատել էր որպես բռնության քարոզչություն: