Մարդիկ ասում են՝ ինչի՞ ենք մենք դիմակ կրում, օրինակ, ասում են՝ ինչի՞ ենք դիմակ կրում ավտոմեքենայի մեջ նույն ընտանիքի անդամներով: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Հարցը կարծես տրամաբանական է, բայց այն ունի մի քանի կոնկրետ պատասխան: Նախ, որ ձեր տեսքով կողքինների զգոնությունը բարձրացնեք: Եթե մարդը իր շուրջը տեսնում է դիմակներով մարդիկ, մարդու զգուշավորությունը վեռրադառնում է: Մենք հաճախ կորոնավիրուսով հիվանդանում ենք, որովհետեւ առօրյայի մեջ մոռանում ենք կորոնավիրուսի մասին: Երկրորդ՝ որ թույլ չտաք, որ նույն ընտանիքի անդամներ չհանդիսացող անձինք, օգտվելով նույն ընտանիքի անդամների իրավունքից, մեքենայի մեջ դիմակ չկրեն եւ դառնան վիրուսի տարածման կոնկրետ աղբյուր: Երրորդ, ի վերջո, դուք ձեր մեքենան ժամանակ առ ժամանակ տանում եք լվանալու, սպասարկման: Դուք չգիտեք, թե ով եւ ինչպես է լվանում: Դուք վստահ չեք, որ երբ ձեր դեմքը դնում եք ապակուն, երեխաները սիրում են դա, կամ դիպչում եք բռնակին, այդտեղ վարակ չկա:

Ասում են՝ բաց տարածքում ինչո՞ւ ենք դիմակ կրում: Դրա պատասխանն էլ է պարզ: Նախ, որ ձեր տեսքով ահազանգ դառնաք ուրիշներին, մենք բոլորս իրար հուշենք, ինչպես փողոցում կան նախազգուշացնող ճանապարհային նշաններ: Երկրորդ, փողոցում քայլելիս ձեր կողքին այլ մարդիկ են քայլում: Դիմակ ունենալը եւս մեկ երաշխիք է, որ ուրիշին չեք վարակի եւ դուք չեք վարակվի: Հաջորդը, երբ դրսում ձեր ծանոթին տեսնում եք ու սկսում խոսել, ձեր մարմնի եւ մկանային հշողությունը բերում է սոցիալական հեռավորության խախտման: Դիմակը հիշեցնում է այդ հեռավորության մասին, նաեւ կանխարգելում է վարակի փոխանցումը: Կամ երաշխիք չկա, որ այն նստարանին, որ դուք նստած եք, վարակ չկա, որը ձեր ձեռքից կարող է պատահաբար անցնել դեմքին դիպչելիս»,-ասաց նա:

Փաշինյանը հավալեց, որ ավելին, անգամ տանը, եթե ունենք կասկածներ, կամ տարիքով մարդ, կամ խրոնիկ հիվանդությամբ մարդ, տանն էլ պետք է դիմակ կրել, որ կարողանանք շղթան կոտրել: