Ուրբաթ օրը բողոքի ակցիաները շարունակվել են Նյու Յորքում, սակայն երեկոյան ավարտվել են առանց բախումների: Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Մանհեթենի Յունիոն սքվեր պարկում, բազմամարդ ակցիաներ են անցկացվել նաեւ Հարլեմում եւ Բրուկլինում:

«Պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ Ամերիկայում մարդկանց հաջողվել է հասնել իրենց քաղաքացիական իրավունքների պահպանմանը: Եվ այժմ մենք կհետեւենք մեր սեւ առաջնորդներին եւ հուսով եմ, որ կապրենք արդարացի ապագայում, որտեղ չենք վախենա ոստիկաններից, որտեղ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ կունենան»,-ՏԱՍՍ-ին պատմել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Նյու Յորքում երրորդ օրն է՝ պարեկային ժամ է գործում: Հինգշաբթի ոստիկանությունը սկսել է ցրել պարետային ժամը խախտող ցուցարարներին: Նրանց մոտոցիկլներով ուղեկցել են ոստիկանները, եւ ակցիաները ավարտվել են առանց միջադեպերի: «Շնորհակալություն»,-վերջում հայտնել են ոստիկաններին ակցիայի մասնակիցները: «Բարի ճանապարհ»,-պատասխանել են ոստիկանները: