«ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի խոսնակ Մանեո Գեւորգյանի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությանը։

«Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում, այլ ոչ թե օրինականության հաստատում կամ կոռուպցիայի դեմ պայքար։

Հատկապես, որ գործող իշխանությունն է մինչև ականջները թաթախվել օրինախախտության ու կոռուպցիայի մեջ»։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը  հայտարարել էր, որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։

Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն մի շարք քրեական գործերի քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է։