Լեհաստանը մտադիր է մինչեւ հունիսի 16-ը երկարաձգել միջազգային ավիահաղորդակցության արգելքը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լեհական PAP գործակալությանը:

Գործակալությունը նշում է, որ լեհական պետական LOT ավիաընկերությունը հունիսի 1-ից վերսկսել է խոշորագույն քաղաքների՝ Վարշավայի, Գդանսկի, Կրակովի եւ Վրոցլավի միջեւ ավիահաղորդակցությունը:

Վերջին տվյալներով՝ Լեհաստանում կորոնավիրուսով վարակվել է 25 410 եւ մահացել 1137 մարդ: