Փարիզից դեպքի հարավ-արեւմուտք գտնվող Վերսալ պալատը կարանտինից հետո իր դռներն է բացել այցելուների համար: Այն փակվել է 82 օր տեւած կարանտինի պատճառով, հաղորդում է FranceINfo-ն:

Պալատը երկար ժամանակով փակվել էր պատմության մեջ երկրորդ անգամ: Առաջին անգամ այն փակվել էր 1939 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ժամանակ՝ նշում է ՏԱՍՍ-ը:

Շաբաթ օրը պալատը կաշխատի սովորական գրաֆիկով՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:30:

Գիդով խմբի այցը պալատ կթույլատրվի հունիսի 10-ին: Սակայն այցելուների թիվը չպետք է գերազանցի 10-ը:

Չեղարկվել են հունիսյան համերգները եւ օպերային ներկայացումները: