Քաղաքապետարանի հնարամտությունը հետաքրքիր դրսևորումներ ունի. փաստորեն մեկ շաբաթ քաղաքապետարանը սպասել է, որ կրպակի բետոնի գործն անեն, «ստյաժկեն» վերջացնեն, կրպակը տեղադրողը հնարավոր բոլոր վնասները կրի, նոր որոշեն քանդել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով տեղադրել է նաեւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառումը, թե այդ կրպակը կապամոնտաժվի:

«Եվ այդ ամենը համընկել է երեկվա իմ լայվի հետ: Տպավորիչ հետևողականություն ունի քաղաքապետարանը: Ամեն անգամ պարզվում է, որ իրենք տեսել էին նոր կրպակը, բայց ապամոնտժում են մեր հրապարակումից հետո»,-նշել է նա: