ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինին եւ «Կուրչատովի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Բլագովին հանձնարարել է գենետիկական տվյալների ազգային բազա ստեղծել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: 

Նշվում է, որ անհրաժեշտ է ապահովել գենետիկական տվյալների մշակման եւ պահպանման տեղեկատվավերլուծական համակարգի ստեղծումն ու գործունեությունը:

Բացի այդ, հանձնարարվել է 2021 թվականից ապահովել այդ տեղեկատվավերլուծական համակարգի գործունեության եւ ստեղծման համար բյուջետային միջոցների տրամադրումը:

Պուտինը նաեւ հանձնարարել է գենետիկական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մակարդակի հետազոտություններ անցկացնող լաբորատոր եւ գիտական սարքավորում ստեղծել: