Կորոնավիրուսը Հայաստանին պատերազմ չի հայտարարել. Կորոնավիրուսը պետական կառավարման համակարգի առաջ ծառացած հերթական, շարքային մարտահրավերներից մեկն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նման մարտահրավերներ շատ կան, օրինակ՝ քաղցկեղը, սիրտանոթային հիվանդությունները, որոնք առաջին ու երկրորդ տեղերով մեր քաղաքացիների մահեր են հարուցում։ Ու սա միայն մի ոլորտի մարտահրավերներ են։

Ամեն ոլորտ իր մարտահրավերն ու վարելիք «պատերազմն» ունի։ Տենց լինի, ուրեմն բոլոր երկրները մշտական թեժ պատերազմների մեջ են ու երբեք էլ դրանից չեն ազատվի, որ ազատորեն կարողանան չկոնսոլիդանալ «իշխանության» շուրջ, այլ քննադատեն ու փոխեն վատ կառավարությունները։

Կորոնավիրուսը նման կերպ շահարկելը նույնն ա, ինչ անում ա հակառակ ծայրահեղ կողմը՝ վտանգը նվազեցնելով ընդհուպ մինչեւ անվստահություն սերմանելը, որ նման հիվանդություն ընդհանրապես գոյություն ունի։ Երկուսն էլ հիվանդությունը, մարտահրավերները, մարդկանց մահերը շահարկելով քաղաքական ինչ-ինչ արդյունքի հասնելու նպատակն ունի։ Երկու դեպքում էլ դա ազնիվ չի ոչ օպոնենտների հանդեպ, ոչ քեզ լսող քաղաքացիների հանդեպ։

Էսքանը, եթե հակիրճ»: