Կոռոնավարակի ճգնաժամի ժամանակ, հատկապես էն պարագայում, երբ վարակված է նաեւ երկրի ղեկավարը, քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ պետք ա որակվի՝ դավաճանություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ հիշեք, հարգելիներս, երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջեւում է, ու ոչ միայն կոռոնավիրուսային`առջեւում է նաեւ քրեական վարակի իրավական բուժումը:

Այո՛, ժամանակին էլ չեք պահպանել սահմանված կանոնները, որովհետեւ ինչպես հիմա, այնպես էլ նախկինում դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ»: