ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մակունցի հերթական սայթաքումը...

Առաջին անգամը չէ, որ իր կարգավիճակից զարմանքի մեջ հայտնված Լիլիթը (ազգանունը՝ Մակունց) իր կարգավիճակն արհամարհող մտքեր է հեղինակում:

Նրա գրեթե բոլոր հայտարարությունները հանցագործության մասին հաղորդումներ են, որոնց չի արձագանքում օրվա իշխանությանը հնազանդ իրավապահ կորպուսը...

Լավ, դու անհարմար չես զգու՞մ, որ հանկարծ որոշեցիր անդրադառնալ ԲՀԿ-ի գործողություններին:

Այդպես է լինում, երբ պատահականության արդյունքում մաքուր նստատեղ զբաղեցնող անանցյալ տիկնայք խոսափողով խոսելու շանս են ունենում:

Սա էլ կանցնի...

Ծառուկյանին մեղադրել դավադրության ու կոռուպցիայի մեջ, սա անամոթության գագաթնակետն է:

Բա ինչի՞ էիք երկու տարի առաջ լալահառաչ խնդրելով հուշագիր ստորագրում, էտ ի՞նչ փոխվեց:

Հա, ասեմ ինչ փոխվեց...

Ծառուկյանը մնաց նույնը, իսկ դու և քո նման անանցյալ մարդիկ Ծառուկյանի շնորհիվ բարձրացան վեր, որ վերևից նայեն ժողովրդին ու նրա խնդիրներին...

Ինչպես ղեկավարդ էր ասում, պադավատապետությունը լավ բան չի... Ընենց ա շշկռում ոմանց, որ էլ սուս...»: