ՕՊԵԿ նախարարները բանակցություններ կվարեն նավթարդյունահանման կրճատումը երկարաձգելու մասին: Հանդիպումը սկսվել է տեսահամաժողովի ռեժիմով: Այս մասին ասվում է ՕՊԵԿ կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նիստին մասնակցում են 13 երկրներ:

Օրակարգում է նավթարդյունահանման կրճատման հարցով  համաձայնագրի երկարաձգումը: ՕՊԵԿ+ բոլոր երկրները կրճատում են նավթի արդյունահանումը օրական 9,7 մլն բարելի չափով:

Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի առաջարկով դաշինքի երկրներն այժմ քննարկում են՝ արդյոք այն պետք է պահպանել եւս 1 կամ 2 ամսով: