ՕՊԵԿ երկրների շաբաթօրյա նիստի վերջին հայտարարությունը՝ այն նախագիծը, որը կա ՏԱՍՍ-ի տրամադրության տակ, վկայում է այն մասին, որ կրճատման գործող մակարդակը կերկարաձգվի եւս մեկ ամսով՝ մինչեւ հուլիսի վերջը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՕՊԵԿ-ը նաեւ կհորդորի այն երկրներին, որոնք ապրիլին հաստատված պլանից չեն կրճատել արդյունահանումը 100%-ով, ամբողջավին կատարել իրենց պարտավորությունները հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ ՕՊԵԿ+-ի նախարարական մոնիթորինգային հանձնաժողովը մինչեւ 2020-ի դեկտեմբեր ամեն ամիս նիստ կգումարի։

ՕՊԵԿ-ի ընդամենը 10 երկրներ (կրճատումից ազատվել են Իրանը, Վենեսուելան եւ Լիբիան) են օրական 6 մլն բարելով կրճատում արդյունահանումը։

Դաշինքի բոլոր մասնակիցները արդյունահանումը մայիս-հունիս ամիսներին գումարային կրճատում են օրական 9,7 մլն բարելով։ Ավելի վաղ ՕՊԵԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը պարզաբանել էր, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան առնվազն մեկ ամսով համաձայնեցրել են այդ քվոտայի երկարաձգումը ։

Պայմանավորվածությունների երկարաձգման հետ կապված՝ Brent նավթի գինը մարտից առաջին անգամ հատել է բարելի համար 40 դոլարի սահմանը։