ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը մեղադրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը սեփական քաղաքական նպատակներով օգտագործել փորձելու մեջ։

«Իր քաղաքական շահերի համար Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը օգտագործելու Չինաստանի Կոմունիստական կուսակցության անսիրտ փորձերն անհաջողության կմատնվեն: Լավագույն ժամանակներում Պեկինը անողոք կերպով պարտադրում է կոմունիզմը: Ամենադժվար փորձությունների ժամանակ Միացյալ Նահանգները պահպանում են ազատությունը»,- գրել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ենթադրել էին, ԱՄՆ ցույցերի հետ կապված, Չինաստանի միջամտության մասին։

Չինաստանն այդ մեղադրանքները հերքում է։