Ճապոնական աերոտիեզերական գործակալությունը (JAXA) սկսել է տիեզերական աղբ ոչնչացնող արբանյակի ստեղծումը, հայտնել է NHK հեռուստաալիքը։

Հստակեցվում է, որ մշակումներում նախատեսվում է ներգրավել SKY Perfect JSAT Corporation ընկերությանը եւ ֆիզիկայի ասպարեզում առավել հեղինակավոր RIKEN գիտահետազոտական ինստիտուտին։ Արբանյակը լազերով պետք է ճառագայթի տիեզերական աղբը, այնուհետեւ նետի այն մթնոլորտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներկայում տիեզերքում առկա են տիեզերական աղբ հանդիսացող 10 սմ-ը գերազանցող 20 000-ից ավելի օբյեկտներ։

Ինչպես սպասվում է, երեք տարուց արբանյակը կկարողանա տեխնիկական փորձարկումներ անցնել տիեզերքում։