Այս ընթացքում արվել է ավելին քան հնարավոր էր: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առանձնացվել, թվով 9-ը բժշկական հաստատություններում, որից 5-ը Երեւանում եւ 4-ը` մարզերում: Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են եւ մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել եւ կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ, այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների եւս մեկ տիրաժ, այրվաքծաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի հիվանդանոցը: Նոր կենտրոնը ունի 65 մահճակալ եւ եւս 9-ը վերակնեդանացաման մահճակալ: Մի քանի օրվա մեջ կավելանա եւս 58 մահճակալ: Ընդհանուր կունենանք 138 մահճակալ այս խնդրի լուծման համար: Նոր մահճակալներ են ծավալվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20 ռեանիմզցիա եւ 20 ինտենսիվ թերապիա:Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սկսվել են երկրրոդ ռեանիմացիոն  բաժանմունքի շինարարական աշխատանքները` մոտ 50 մահճակալ, աշխատանքներ են տարվում Էրեբունի ԲԿ-ում մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ ծավալելու նպատակով: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն  պացինետներ ընդունեն մոտ 1,5 ամիս հետո»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում եղել նույնպիսի իրավիճակ, ինչ այժմ Հայաստանում է. «Մենք հատել ենք դժոխքի սահմանը, բայց մենք հումանիտար աղետ դեռեւս չենք ապրում եւ կրկին ուզում եմ ասել, որ այս իրավիճակի լուծումը ձեզանից է կախված»: