Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիք Ուալին վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է Хабар 24-ը:

Այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջում:

«Սիրելի բարեկամներ, ցավոք, ես պետք է հաղորդեմ, որ կորոնավիրուսի իմ վերջին թեսթի արդյունքը դրական է եղել՝ չնայած բոլոր նախազգուշական միջոցներին: Ներկայում ես հիվանդանոցում եմ, բժիշկների հսկողության ներքո: Վիճակը բավարար է: Ես ուզում եմ անմիջապես հայտարարել, որ նախագահ Կ.Կ. Տոկաեւը շարունակում է աշխատել՝ համաձայն ժամանակացույցի, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Պետության ղեկավարը պարբերաբար թեսթավորում է անցնում: Բոլորին հորդորում եմ խստորեն պահպանել կարանտինի ռեժիմը եւ կանխարգելիչ միջոցառումները՝ հանուն ձեր եւ ձեր հարազատների առողջության եւ բարեկեցության: Համավարակին չի կարելի թեթեւամտորեն վերաբերել: Առողջ եղեք»։