ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների մասնակիցներն այլանդակել են Porsche 911-ի GT3 RS շարքի 997․1 հազվագյուտ մոդելը, գրում է Motor-ը։

Սեւ կուպեն կայանված է եղել Բեւերլի Հիլզում (Կալիֆոռնիա)։ Մեքենան լուրջ վնասվել է եւ հազիվ թե նրա վերականգնումը նպատակահարմար լինի։

997 թափքով Porsche 911 GT3 RS-ն ավերվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով ծավալված զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում։ Ջարդուփշուր արված կուպեն թողնված է եղել փողոցի հենց մեջտեղում՝ հավանաբար տիրոջը հաջողվել էր փախչել՝ իր հետ վերցնելով մեքենայի բանալին։