Հունիսի 5-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի երիտասարդի ծեծել են եւ վերցրել բջջային հեռախոսը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում, Բաղաբերդ թաղամասում 27-ամյա տղամարդը ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժածին, ապա գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 4-ի սահմաններում տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Նա ներկայացրել է հափշտակած բջջային հեռախոսը:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: