Հունիսի 4-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը բջջային օպերատորներից մեկին պատկանող Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված կայանից գողացել են էլեկտրական մարտկոցներ:

Հունիսի 5-ին ոստիկանության ՔՈԳՎ, Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտկոցների գողությունը կատարել են 37 եւ 23-ամյա տղամարդիկ։ Նրանք գողոնն իրացրել էին Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի գունավոր մետաղների ընդունման կետում:

Տղամարդիկ հայտնաբերվել, բերման են ենթարկվել բաժին եւ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախապատրաստվում են նյութեր: