Մի խումբ աստղագետներ՝ Չիլիի Պապական կաթոլիկ համալսարանից Քրիստոֆեր Ռասելի գլխավորությամբ, ստեղծել են գերզանգվածային սեւ խոռոչի շրջակայքի նոր մոդելը, որը տեղակայված է Ծիր Կաթինի կենտրոնում, հայտնում է «ՄԿ»-ը։

Դա անելու համար նրանք օգտագործել են ցամաքային եւ տիեզերական հեռադիտակների դիտարկումների տվյալները, ինչպես նաև NASA-ի գերհամակարգիչները: Մոդելը վերափոխվել է այնպես, որ այն կարելի լինի տեսնել վիրտուալ իրականության սաղավարտների միջոցով: