Չինաստանը պատրաստվում է համագործակցել Ռուսաստանի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծելու եւ արտադրելու հարցում։ Այդ մասին կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Չժաոսյույը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 «Համաճարակի շրջանում Չինաստանն ու Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, գործել են միասին COVID-19-ի դեմ։ Ապագայում մենք կհետեւենք կոնսենսուսին, որին հասել են երկու երկրների ղեկավարների կողմից, եւ կշարունակենք զարգացնել համագործակցությունը համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ պատվաստանյութըստեղծելու ոլորտում։ Այդկերպ մեր երկրները համատեղ իրենց ներդրումը կունենան համավարակի դեմ համաշխարհային պայքարում»,-նշել է նա։

Ավելի վաղ Չինաստանի գիտության եւ տեխնիկայի նախարար Վան Չժիգանը հայտնել էր, որ ներկայում չինացի գիտնականները ստեղծել են առնվազն հինգ տեսակի պատվաստանյութ։ Դրանցից մի քանիսի փորձարկումներն արդեն սկսվել են։ Նախարարը նաեւ նշել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստվում են հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ուսումնասիրություններն ու թեստավորումն ավարտելուց հետո։