Հայաստանում հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 13130 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 69171 (մեկ օրում արվել է 2497 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 8844 անձ :

Վերջին տվյալներով ապաքինվել է 4014 անձ` վերձին մեկ օրում 294 անձ:

Ընդհանուր առմամբ, 200 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է: