Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասն անվանել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները «բարդ» այն լուրից հետո, համաձայն որի՝ Վաշինգտոնը մտադիր է Գերմանիայից դուրս բերել ամերիկյան զինծառայողներին, հաղորդում է Bild am Sonntag թերթը։

Մասը հայտարարել է, որ գերմանական կողմը «նկատի է առել» ամերիկյան զորքերի դուրս բերումն իր տարածքից, հաղորդում է Gazeta-ն։

«Մենք գնահատում ենք ԱՄՆ զինված ուժերի հետ համագործակցությունը, որը զարգացել է տասնամյակներ շարունակ։ Դա մեր երկրների շահերից է բխում»,-ասել է նա։

Միեւնույն ժամանակ Մասը կոչ է արել երկու երկրների միջեւ հարաբերություններում դժվարությունների առկայությունը։ «Մենք տրանսատլանտյան միության շրջանակում մտերիմ գործընկերներ ենք։ Սակայն դա շատ բարդ է»,-ամփոփել է Գերմանիայի ԱԳ նախարարը։